www.asparez.am

IDFI მედიაში 11 ოქტომბერი 2013

Դավիթ Ջիշկարիանի.«Ոչ ոք չի հրաժարվում ասել, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանը»

09 Հուլիս, 2013 
 
Հարցազրույց վրացի պատմաբան Դավիթ Ջիշկարիանիի հետ
-Դուք ինչպե՞ս  եք գնահատում ներկայիս հայ-վրացական հարաբերությունները: 
-Վրաստանում կառավարության փոփոխությամբ չի որոշվում  հայերի հանդեպ վերաբերմունքը: Մենք դարավոր բարեկամներ ենք, եւ ո՛չ Սահակաշվիլին, ո՛չ Իվանիշվիլին չեն կարող այդ հարաբերությունները փոփոխել: Վրացիները պետք է հպարտանան, որ ունեն այնպիսի հարեւան, ինչպիսին Հայաստանն է, եւ մենք ուրախ  կլինեինք Հայաստանը տեսնել որպես հզոր, դեմոկրատական երկիր: Եթե հայ-վրացական հարաբերությունները կախված լինեն նրանից, թե մեր երկրներում ով կգա իշխանության, ապա մեր հարաբերություններում մեծ ճգնաժամ կառաջանա:
-Վրաստանում կան հայկական եկեղեցիներ, որոնք անմխիթար վիճակում են գտնվում, ի՞նչ քայլեր է ձեռնարկում վրացական կառավարությունը դրանք հիմնանորոգելու համար:
-Ես մանրամասները չգիտեմ, բայց կարղ եմ ասել, որ ցանկացած մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտ, որը գտնվում է Վրաստանի տարածքում,  մեր կառավարությունը պետք է հոգ տանի դրանց մասին:  Կապ չունի` Վրաստանի տարածքում հայկակա՞ն, թե ՞ վրացական եկեղեցի է գտնվում, կառավարությունը պետք է հոգ տանի դրանց մասին, քանի որ դրանք վրացական պետության հարստությունն են:
- Ըստ Ձեզ, մինչեւ հիմա ինչու՞ չի կարգավորվում Ղարաբաղյան հակամարտությանը:
-Չգիտեմ, մինչեւ հիմա ինչու չի կարգավորվում, սակայն կարող եմ ասել, որ ինձ համար, որպես հասարակ վրացու, վրաց-աբխազական, վրաց-օսեթական, հայ-ադրբեջանական հակամարտությունները հավասարապես ցավոտ են: Սրանք հակամարտություններ են, որոնք որեւէ լավ բան չեն բերում մեր տարածաշրջանին: Հուսով եմ՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները բավարար կամք կդրսեւորեն Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Ես դեմ եմ, որ այս տարածաշրջանում որեւէ պատերազմ լինի եւ եթե որեւէ մեկը մյուսին զենք է վաճառում, պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ այն որեւէ մեկին  լավ բանի չի բերում:
-Ի՞նչ կասեք ռոս-վրացական հարաբերությունների մասին:
-Ռուս-վրացական հարաբերություններն այժմ դժվարին ժամանակներ են ապրում եւ միակ առաջադիմական քայլը, որ տեղի ունեցավ դրանք կարգավորելու համար, երկու երկրների վարչապետների մակարդակով ներկայացուցիչների նշանակումն էր, ինչը ստեղծել է հարթակ, երբ կարելի է ռուսների հետ ուղիղ շփում հաստատել, այն միջազգային մակարդակի կշիռ չունի,  սակայն փոխհամագործակցությունն ավելի շատ  հումանիտար-մշակութային ոլորտում է: Միակ բանը, որ փոփոխվել է երկու երկրների փոխհարաբերություներում, դա նախեւառաջ ագրեսիվ  հռետորաբանությունից ձերբազատումն  է: Չնայած այժմ էլ ոչ ոք չի հրաժարվում ասել, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանը, որ ռուսական զորքեը գտնվում են Ցխինվալիում եւ Աբխազիայում: Ոչ ոք դրանից չի հաժարվում, բայց քաղաքական իրադրությունը հիմա անպիսին է, որ սկսվել են բանակցություններ Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով, որ այդ հակամարտությունը միանգամից չի կարող կարգավորվել:
-Աբխազիան եւ Հարավային Օսեթիան  ժամանակին Իոսիֆ Ստալինի  օրոք  է նվիրվել  Վրաստանին, ի՞նչ կասեք այս մասին:
-Դա արդեն պատմական արդարության հետ կապված քննարկում կլինի, այդ հողերում միշտ  բնակվել են մեր օսեթական, աբխազական եղբայրները, նաեւ վրացիները: Այնպես, որ հիմա ով, ում, երբ ինչ է փոխանցել…: Առաջին անգամ Ստալինը չի փոխանցել այդ հողերը Վրաստանին, սակայն դա որեւէ նշանակություն չունի, եթե այդպես պատմության մեջ խորանանք, Հայաստանը եւ Վրաստանը երբեք չեն կարողանա իրենց սահմանները ճշտգրտել:
Զրուցեց Անահիտ Սիմոնյանը
 
სხვა მასალები ამ თემაზე
სიახლეები

„რუსული კანონის“ საქმეზე სტრასბურგის სასამართლოში არასამთავრობო და მედია ორგანიზაციებმა წერილობითი კომუნიკაცია წარადგინეს

23.09.2025

,,ქართულმა ოცნებამ“ სამოქალაქო საზოგადოების რეპრესიების ახალი ეტაპი 30-მდე ქართული არასამთავრობო ორგანიზაციის წინააღმდეგ დაიწყო

22.09.2025

ყადაღებისა და რეპრესიების მიუხედავად ქართული არასამთავრობო ორგანიზაციები საქმიანობას გავაგრძელებთ

27.08.2025

საქართველოს ნავთობის ბაზარი და მსოფლიო აშშ-ს ტარიფების მოლოდინში

11.08.2025
განცხადებები

„რუსული კანონის“ საქმეზე სტრასბურგის სასამართლოში არასამთავრობო და მედია ორგანიზაციებმა წერილობითი კომუნიკაცია წარადგინეს

23.09.2025

ყადაღებისა და რეპრესიების მიუხედავად ქართული არასამთავრობო ორგანიზაციები საქმიანობას გავაგრძელებთ

27.08.2025

უვიზო მიმოსვლისათვის საფრთხის შექმნაზე პასუხისმგებელი სრულად ივანიშვილის ხელისუფლებაა

16.07.2025

„საერთო სასამართლოების შესახებ” საქართველოს ორგანულ კანონში შეტანილი ცვლილებები სასამართლო სისტემის საზოგადოებისადმი ანგარიშვალდებულებას სრულად გამორიცხავს

27.06.2025
ბლოგპოსტები

ვიზალიბერალიზაციის გავლენა საქართველოს მოსახლეობის კეთილდღეობაზე

05.05.2025

ვაცლავ ჰაველის "ძალა უძალოთა" - სიმართლე, როგორც წინააღმდეგობის ფორმა

02.04.2025

ქართველი ემიგრანტების საარჩევნო უფლების რეალიზების კუთხით არსებული გამოწვევები და მათი ელექტორალური ქცევა

25.12.2024

რუსეთის სპეცსამსახურების აქტიური ღონისძიება - ალექსანდრე მალკევიჩი საქართველოში

29.11.2024